HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականների համատեղ նիստը մեկնարկել է

16_04-nkr_parliament

Այսօր մեկնարկեց ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին բացի ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականներից ներկա են նաեւ Ղարաբաղի տարբեր ոլորտների պատասխանատուներ եւ  մասնագետներ:

Նիստի առաջին մասը նվիրված էր «Առողջապահության մասին» ՀՀ եւ ԼՂՀ օրենքների ընդունման հրատապությանը եւ առողջապահության ոլորտի խնդիրներին: ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանի` պետական ֆինանսավորմամբ բժշկական ծառայությունների մատուցման մասին հնչեցված հարցին ի պատասխան մանշանակ ընդգծվեց այն միտքը, որ հնարավոր չէ բժշկական ծառայությունները բոլորի համար անվճար մատուցվի, քանի որ դրանք շատ ծախսատար են եւ պետբյուջեի միջոցների հաշվին այդ ամենն ապահովելը դժվար է:

Խնդիրը, ըստ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբոյանի, այն է, որ պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծվեն, որ աշխատող եւ հարկեր վճարող քաղաքացիները նույնպես կարողանան օգտվել բժշկական անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններից, այլապես ստացվում է մի իրավիճակ, երբ աշխատող քաղաքացին միշտ հարկեր է տալիս, բայց արդյունքում պետբյուջեի հաշվին իրականացվող անվճար ծառայությունից օգտվում են որոշ խավի մարդիկ, այդ թվում`չաշխատողները:

Նիստի մասնակիցները հույս հայտնեցին, որ հարցը կքննարկեն երկօրյա աշխատանքների ընթացքում: Կարեւորելով հանրային առողջության ապահովումը, Ա.Բաբոյանն ընդգծել, որ այդ գործընթացին պետք է մասնակցեն բոլոր գերատեսչությունները: Առոջապահության հիմքում պետք է լինեն կանխարգելիչ միջոցառումները, որոնց ժամանակին կատարելու շնորհիվ, ըստ նրա, այսօր Հայաստանում ինֆեկցիոն հիվանդություններից մահացածները կազմում են մահացածների ընդհանուր թվի ընդամենը 1 տոկոսը, իսկ ոչ ինֆեկցիոն հիվանդություններից մահացածները շուրջ 85 տոկոս են կազմում: Հանձնաժողովի նախագահի կարծիքով, կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ են եւ ավելի քիչ ծախսատար: Այդ ուղղությամբ նույնպես աշխտանքներ պետք է կատարվեն հասարակության շրջանում, եւ հասարակությանը պետք է կամաց-կամաց տանել դեպի առողջ ապրելակերպ: Տեղեկացնենք, որ համատեղ նիստի աշխատանքները կավարտվեն վաղը: Այսօր նիստի մասնակիցները քննարկեն նաեւ սոցիալական եւ կրթության ոլորտի մի շարք հարցեր, այդ թվում նաեւ Բոլոնիայի գործընթացի եւ ավագ դպրոցի ստեղծման հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter