Իմ երազանքի քաղաքը
Նկարչական մրցույթ-ակցիա 16-30 տարեկան երիտասարդների համար
• Դուք ազատ եք թե մտահղացման, թե ոճի, թե իրականացման նոր մոտեցումների մեջ
• Ձեզ հնարավորություն կտրվի մեր քաղաքի ամենաանհրապույր վայրերը ներկել Ձեր երևակայության գույներով
• Ձեր նկարներով կփորձենք մարդկանց ուշադրությունը հրավիրել մեր քաղաքի խնդիրներից ամենահրատապներին
Եթե դուք պատրաստ եք միանալ մեր ակցիային, գեղեցկացնել մեր քաղաքն ու արժանանալ մրցանակների, ապա`
Ազատ ոճով արված Ձեր էսքիզները կարող եք ներկայացնել Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ:
Հասցեն` Այգեստան 5-րդ փողոց, Ֆիզկուլտուրնիկների 48
Հեռախոս` (010) 55 52 09, (010) 55 21 81
Նախնական էսքիզների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:
Երկրորդ փուլ անցած էսքիզների հեղինակները մինչև մայիսի 25-ը իրենց նկարները կարտապատկերեն վերը նշված անհրապույր վայրերում. շինարարական` մետաղե և բետոնե եզրապատերի, քաղաքի աղբամանների շուրջ կառուցված պատերի և շենքերի աղբատարերի դռների վրա:
Բոլոր անհրաժեշտ պարագաները` ներկեր, վրձիններ, դիմակներ և այլն, տրամադրվում են կազմակերպիչների կողմից:
Մրցանակային ֆոնդը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ
Մրցույթ-ակցիան իրականացնում է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC)
Գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ
Աջակիցներ`
ՀՀ Մշակույթի նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հայաստանի նկարիչների միություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել