HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ընդունում են, որ գյուղացին մնացել է անօգնական

Մայիսի 8-ին Ազգային ժողովում լսումներ կկազմակերպվեն գյուղատնտեսական խնդիրները քննարկելու համար: Այս մասին տեղեկացրեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Նրա ղեկավարած հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներում։ Խաչիկ Հարությունյանի տպավորությամբ` գյուղացին մնացել է անօգնական, չգիտի` ինչ անի, ում դիմի: «Առանց գյուղտնտեսական զարգացման ծրագրի գյուղը զարգանալ չի կարող, գյուղացին ինչ գտնում է, այն էլ ցանում է»,- ասում է Խաչիկ Հարությունյանը եւ օրինակ բերում Գեղարքունիքի մարզը, որտեղ 1000-ավոր տոննաներով կարտոֆիլ կա, բայց իրացնել չեն կարողանում, այնինչ գյուղացին կարող էր այլ մշակաբույսեր ցանել, որոնց պահանջարկն այսօր կա: Ըստ նրա` եթե գյուղի զարգացման ծրագիր լինի, գյուղացուն կուղղորդեն, թե ինչ կարելի է ցանել, ու նա չի ցանի այն, ինչ կգտնի: «Իրազեկման խնդիր կա»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter