HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Զինկոմիսարիատի սպային ձերբակալել են` կաշառք վերցնելու համար

Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության  եւ գլխավոր դատախազության աշխատակիցները շորթման փաստ են կանխել ԼՂՀ զինկոմիսարիատում: Ինչպես երեկ նշվել է Արցախի հանրային հեռուստատեսությամբ, զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի զորահավաքի ծավալման գծով ավագ սպա Արթուր Ասծատրյանը առողջական խնդիրներ ունեցող եւ օրենքի համաձայն զինծառայությունից ազատված 18-ամյա քաղաքացուն համապատասխան նշումով զինվորական գրքույկը տալու համար գումար  է պահանջել:

Ապրիլի 14-ին գումարը իր  «Օպել- Օմեգա» մակնիշի մեքենայում ստանալուց հետո  կապիտանը ձերբակալվեց ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Արթուր Ասծատրյանը պնդում էր, թե գրպանից հանված 15 հատ 10 հազարանոցն իրեն պարտք են վերադարձրել:  ԱԱԾ աշխատակիցները Ա.Ասծատրյանին թղթադրամների վրա ուլտրամանուշակագույն  ճառագայթների ներքո ցույց են տվել գրված կաշառք բառը: ԼՂՀ  Զինկոմիսարիատի  զորահավաքային բաժնի զորահավաքի ծավալման գծով ավագ սպա կապիտան Արթուր Ասծատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել`շորթմամբ կաշառք վերցնելու համար: Այժմ տարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter