HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ստեփան Գրիգորյան. «Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը քաղաքական ծրագիր է»

«Նույնիսկ պոտենցիալ ծրագիրը մեծ գործոն է արտաքին հարաբերությունների մեջ:Երբ խոսում են նույնիսկ նախագծի մասին, փոխվում են այս կամ այն երկրի քաղաքականությունը տարածաշրջանում»,-այսօր Հայացք ակումբում ի պատասխան Հետքի հարցի, թե Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն ունի արդյոք իրական հիմքեր, այսպես պատասխանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց, որ գազամուղն էլ է մեծ գործոն եւ խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել, թե ինչու է Ղրղստանի արտգործնախարարը հայտարարել, որ պատրաստ են Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների. «Վրաստանն այլեւս տրանզիտային երկիր չէ եւ այլեւս ցանկացած ծրագիր, որը մեր տարածաշրջանում կնախատեսեն հզոր երկրները, կշրջանցեն Վրաստանը, Հայաստանը պոտենցիալ կարող է դառնալ Վրաստանին փոխարինող երկիր»: Ըստ բանախոսի` երկաթգծի կառուցման  պլանավորման պոտենցիալը ստիպում է Թուրքիային «սկսել շարժվել», «քանի որ բոլորը գիտեն, որ Իրանը 1.5 մլրդ ունի կառուցելու համար այդ երկաթգիծը, մենք չունենք, դա բոլորը գիտեն: Դա քաղաքական ծրագիր է, որի համար երկիրը ավելի հեշտ է փող տալիս, քան այլ ծրագրերի համար»,-ասաց Ս.Գրիգորյանը: Բանախոսը պարզաբանեց, որ քաղաքական ծրագիր ասելով, նկատի ունի, որ եթե Հայաստանը հինգ տարուց հետո հստակ ցամաքային կապ ունենա Իրանի միջոցով  աշխարհի հետ եւ դառնա ինքնաբավ սիստեմ, Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա ավտոմատ կնվազի. «Դա է պատճառներից մեկը, որ Թուրքիան արագացնում է հարաբերություններ սկսել Հայաստանի հետ»: Ստեփան Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում ՆԱԲՈՒԿՕ ծրագրի հետ, որը «միայն բառեր են, նախագիծ չկա, ծրագիր չկա», սակայն ազդում է բոլոր երկների քաղաքականության վրա. «Միայն այն, որ մենք կարող ենք նման երկաթգիծ կառուցել, մեզ համար շատ դռներ են բացվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter