HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ի՞նչ պետք է զիջի Հայաստանը սահմանի բացման դիմաց

sgrigoryanԸստ Ստեփան Գրիգորյանի` Թուրքիային Մինսկի խմբում համանախագահողի իրավունք տալը: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  բարելավումը բավականին օբյեկտիվ պրոցես է, ոչ  միայն Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների կամքն է, նաեւ հասարակությունների մեջ կա հետաքրքրվածություն իրար նկատմամբ»,-այսօր Հայացք ակումբում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա մատնանշեց, որ հարաբերություններում առկա է նաեւ արտաքին աշխարհի գործոնը. «Նույն Ռուսաստանը դեմ չէ, որ սահմանը բացվի, որովհետեւ Ռուսաստանում լավ են հասկանում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանի կախվածությունը Վրաստանից կթուլանա, դա նշանակում է, որ Վրաստանի դերը տարածաշրջանում կնվազի, ինչը բխում է Ռուսաստանի շահերից»: Գործոններից մյուսն էլ քաղաքագետը համարում է այն, որ Թուրքիան հասկացել է` Վրաստանը չի կարող լինել միակ եւ հուսալի տրանզիտային երկիր տարածաշրջանում, ինչը ստիպում է թուրքերին այլընտրանք փնտրել, այլընտրանքը վերջիններս սկսեցին փնտրել Հայաստանում եւ Իրանում: Հայաստանը ստեղծված իրավիճակում, ըստ բանախոսի, պետք է ետ չկանգնի առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման կարեւորագույն սկզբունքից. «Երկրորդը` Հայաստանը պետք է շարունակի տարանջատել Ղարաբաղի խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններից, ինչում Հայաստանը բարելավում է արձանագրել»: Քաղաքագետն ունի նաեւ առաջարկ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգից Ղարաբաղյան խնդիրը տարանջատելու համար. «Հայաստանը կարող է համաձայնություն տա, եթե Թուրքիան բացի սահմանը եւ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանը կարող է նախօրոք համաձայնություն տալ, որ Թուրքիան ապագայում դառնա Մինսկի խմբի համանախագահող երկիր»: Բանախոսը գտնում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի զիջումների  միայն այն պատճառով, որ սահմանի բացումից հետո Ադրբեջանի դերը կտրուկ կնվազի: Հետքը խնդրեց պարզաբանել, արդյոք նման քայլը չի նշանակի փոխզիջում Ղարաբաղի հարցում. «Ես պնդում եմ, որ մեզ դա ձեռնտու է, քանի որ սահմանի բացման պարագայում Ադրբեջանի դերը կտրուկ նվազում է: Համանխագահ դառնալով` Թուրքիան կարող է Ադրբեջանին նորմալ բացատրել, որ չի լինում առանց փոխզիջումների լուծում: Թուրքիան պետք չէ խառնել Ադրբեջանի հետ, իրենց դիվանագիտությունը նուրբ է, պետությունը լուրջ է: Թուրքերը ի տարբերություն Ադրբեջանի երկիր է»: «Այսինքն՝ Թուրքիան օբյեկտի՞վ կլինի Մինսկի խմբում» հարցին ի պատասխան բանախոսը նշեց, որ կիսաօբյեկտիվ կլինի, իսկ վտանգներ այդ առումով հնարավոր չեն, քանի դեռ Մինսկի խմբում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter