
«Ես հույս ունեմ դուք ռասիստ չեք: Ասեմ, թե ռասիզմը ինչ է: Ռասիզմն այն է, երբ հայը ասում է, որ հայ գործարարի ունակությունները թուրք գործարարի ունակություններից ցածր են, դա դասական ռասիզմ է»,-այսօր ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ սահմանի բացման հետեւանքով Հայաստանի տնտեսությունը էքսպանիսայի ենթարկվի, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նա ասաց, որ հինգ տարի հետո կհանդիպի լրագրողներին, իսկ վերջիններս էլ զարմացած կհարցնե, թե որտեղից քաղաքագետը գիտեր, որ Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունելու. «Սահմանի բացումից ուղիղ հինգ տարի հետո, Թուրքիայի կառավարությունը կմտցնի օրենք, որի համաձայն կփորձի պաշտպանել Ղարսի շուկան հայերից»:
Քաղաքագետը պնդեց, որ մեր գործարարները շատ ակտիվ եւ տաղանդավոր են. «Իրենք շատ արագ ոչ միայն մեր ապրանքները կկարողանան վաճառել Թուրքիայի Ղարսի շուկայում, այլեւ կկարողանան դառնալ միջնորդ թուրքական շուկաներում` արեւելյան մասում»:
Որպեսզի պետությունը կարողանա պաշտպանել իր արտադրողին, ըստ բանախոսի, պետք է օգտագործի ԵՄ-ի օրինակը. «Պաշտպանում են տարբեր ձեւերով, օրինակ՝ հարկեր են մտցնում ներմուծվող ապրանքների վրա: Պետք չէ սահմանը փակ պահել` մտածելով, որ մեր իշխանությունները կարող է վատ աշխատեն: Պետք է հակառակ ճանապարհով գնալ եւ ստիպել իշխանություններին ճիշտ արձագանքել մարտահրավերներին»:
Քաղաքագետը ավելացրեց, որ ինքը հավատում է, որ մեր ձեռներեցների տաղանդը «ավելի բարձր է», քան` թուրք ձեռներեցներինը: Ի դեպ, Ստեփան Գրիգորյանը խնդրեց իր վերջին մտքի համար չմեղադրել ռասիզմի մեջ եւ ներողություն խնդրեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել