HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Հողերի սեփականաշնորհման ոլորտում համատարած են չարաշահումները»

16_04-t-sargsyanԱյսօր մինչ կառավարության նիստը սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների խնդրին, մասնավորապես հողերի սեփականաշնորհման ոլորտին։ «Համայնքներում տարրական կանոններ չեն պահպանվում, եւ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված երեւույթները վկայում են այն մասին, որ մարդիկ շատ հաճախ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով»,- ասել է վարչապետը: Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` Տիգրան Սարգսյանը ցավ է հայտնել, որ հիշյալ երեւույթը վերաբերում է ոչ թե մեկ կամ երկու մարզի, այլ կրում է համատարած բնույթ: «Սա նշանակում է, որ մենք մի կողմից` պետք է ուժեղացնենք հսկողությունը, մյուս կողմից` խստացնենք խաղի կանոնները. օրենսդրական միջամտության անհրաժեշտություն կա։ Նաեւ խողովակների խնդիրն է մտահոգում վերահսկիչ պալատի մեր գործընկերներին, որովհետեւ այս խնդիրն էլ կարծես թե ունի համակարգային բնույթ եւ այստեղ էլ պետք է մենք լուծումներ տանք»,- նշել է կառավարության ղեկավարը: Տ. Սարգսյանի խոսքով` նպատակահարմար է փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, ներառելով բոլոր շահագրգիռ նախարարություններին, վերահսկիչ պալատի ներկայացուցիչներին, համապատասխան հայեցակարգ մշակելու համար, թե ինչպիսի՞ օրենսդրական փոփոխություններ են այս փուլում անհրաժեշտ, որպեսզի այդ ռիսկերը հասցվեն նվազագույնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter