«Գլենդել Հիլզ»-ին կտրամադրվի բյուջետային երաշխիք
Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հանձնարարել է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ֆինանսների նախարարին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք:
Բյուջետային երաշխիքը կտրամադրվի որպես 2 մլրդ դրամ հիմնական գումարով, 2 տարի մարման ժամկետով վարկի եւ տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։
Բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակն է Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում համապատասխան պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատմումը:
Հանձնարարվել է նաեւ` որպես երաշխիք վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ կնքել 2009թ. հունվարի 16-ին կնքված պետական գնման պայմանագրի շրջանակներում հիշյալ ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարեփոխումների գրավի պայմանագիր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել