HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում մասնագետները կվարձատրվեն ավելի շատ

Այսօրվա նիստում գործադիրը քննարկել է պետական բյուջեում վերաբաշխում կատարելու եւ Երեւանում ու մարզերում երաժշտական եւ արվեստի դպրոցների ազգային, լարային, փողային նվագարանների բաժիններում մեկ սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման չափերը, երաժշտական եւ արվեստի դպրոցներում դասավանդվող ազգային, լարային, փողային նվագարանների ցանկը սահմանելու վերաբերյալ նախագիծը։ Կառավարության լրատվության բաժնի հաղորդմամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահոգիչ է համարել նախագծով նախատեսված ուսման վարձավճարի փոխհատուցման չափի տարբերությունը Երեւանում եւ մարզերում։ Ըստ նրա` ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մշտապես վերարտադրվում է այն իրողությունը, երբ Երեւանում գներն ավելի բարձր են սահմանվում, քան մարզերում, ինչը չի նպաստում, որպեսզի մարզերում բարձր վարձատրություն ստացող մասնագետներ լինեն։ Վարչապետը նշել է, որ նման մոտեցումն ամենեւին չի բխում տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ կառավարության որդեգրած կարեւորագույն սկզբունքից։ «Կարծում եմ, որ այսուհետ մենք պետք է հակառակ քաղաքականությունն իրականացնենք` Երեւանում վարձավճարների չափերը պետք է ավելի ցածր սահմանենք, քան մարզերում, եթե ուզում ենք ապահովել մասնագետների առկայությունը մարզերում»,- ասել է Տ. Սարգսյանը։ Նա հանձնարարել է փոխվարչապետի համակարգմամբ` ֆինանսների նախարարության հետ լրացուցիչ քննարկել նախագիծը` նշված մոտեցումների տրամաբանությամբ խնդրին լուծում տալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter