HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Հեղաշրջում» Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբում

16_04-futboolԿապանի«Գանձասար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն ու նրա օգնական Ալյոշա Աբրահամյանը ակումբի ղեկավարության որոշմամբ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Պատճառը, ըստ ակումբի գործադիր տնօրեն Վլադիմիր Առաքելյանի` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում թիմի անհաջող մեկնարկն էր: «Ֆուտբոլում կա մի օրենք, եթե թիմը 3-4 խաղ անընդմեջ  պարտվում է, մեղավորն ուրեմն կամ ակումբի ղեկավարությունն է կամ էլ գլխավոր մարզիչը: Այս պարագայւոմ ղեկավարությունը կատարում է իր պարտավորվածությունները, ուրեմն այլ ելք չէր մնում»,-ասաց Վ. Առաքելյանը: Վ. Առաքելյանի կարծիքով, գուցե մեղքի իրենց բաժինը ունեն նաև խաղացողները: Բայց այս պարագայում էլ մեծ անելիք ուներ գլխավոր մարզիչը: 16_04-v-araqelyan«Հոգեբանորեն թիմը բարոյալքվել էր, գլխավոր մարզիչը անգամ չնչին մի սխալի պատճառով գոռում էր խաղացողների վրա, տույժի ենթարկում: Արդեն անհասկանալի վարքագիծ էր ցուցաբերում Սամվել Պետրոսյանը, ինքն էլ հոգեբանորեն ճնշված էր»,-ասում է Վ. Առաքելյանը: Թիմից հեռացվել է նաև 6 խաղացող` Ռոմիկ Խաչատրյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Սերբիայից հրավիրված` Վլադան Ռադանովիչը, Միլան Կիրակովիչը, բրազիլացի Դա Սիլվին և վրացի Միշա Դակաձեն: «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը միշտ մեղադրվել է այն բանի համար, որ  թիմի հիմնական կազմում շատ հրավիրված ֆուտբոլիստներ են խաղում: «Մեր ակումը 4-5 տարվա պատմություն ունի, նոր-նոր «Գանձասար-2»-ում  և «Գանձասար-94»-ում արդեն ունենք պատարաստի խաղացողներ, որոնք համալրելու են հիմնական թիմի կազմը: Նրանք 1991 թվականի ծնված ֆուտբոլիստներ են: Այ, մի քանի տարի հետո, թիմում կխաղան միայն տեղացիներ»,-ասում է ակումբի գործադիր տնօրենը: Վ. Առաքելյանը հերքեց տարածված այն տեղեկությունները, թե գլխավոր մարզչին ու խաղացողներին աշխատավարձ չի տրվել: «Ակումբը ֆինանսական խնդիրներ չունի: Թե աշխատավարձերը, թե խաղապարգևները վճարվել են»,-ասաց նա: ( «Գանձասար» Ֆ/Ա նախագահն է Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը-հեղ.): Հիմա թիմը մարզում է 3 մարզիչ` Ավետիք Սարգսյանը, Վլադիկ Պետորսյանն ու Արմեն Ղազարյանը: Ապրիլի 18-ին Երևանում  «Գանձասարը» ուժերն է չափելու  «Կիլիկա»-ի հետ: Իսկ թե ով կնշանակավի գլխավոր մարզչի պաշոտնում` Վլադիմիր Առաքելյանը դժավարանում է ասել: Ավելի ճիշտ չի ուզում հապճեպ որոշումներ կայացնել: «Պայմանավորվածություններ կան, նույնիսկ Եվրոպայից, Ռուսաստանից են մարդիկ ուզում մարզել թիմը: Բայց շտապել պետք չէ, առաջնությունը դեռ նոր է սկսվում ու ժամանակային առումով խնդիր չունենք»-ասում է գործադիր տնօրենը: Վերջինիս խոսքով, թիմը նաև խաղացողների կարիք ունի, ու նրանց ընտրելու ու հրավիրելու գործառույթը կիրակնացնի նոր  գլխավոր մարզիչը: Լուսանկարում՝ Վլադիմիր Առաքելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter