HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցը` միջազգային ցուցահանդեսում

17_04-hotel1

Վերջերս Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի տնօրինությունը մասնակցեց Մոսկվայում անցկացված ամենամյա միջազգային տուրիստական ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Տուրօպերատորների եւ ՀՀ հյուրանոցների ասոցիացիաների համատեղ ուժերով: Ի դեպ, հետաքրքրական է, որ միջոցառումը տեղի ունեցավ «Կրոկուս-էքսպո» ընկերության ցուցասրահում, որի տերը ազգությամբ ադրբեջանցի է:

Ինչպես գրում է «Ազատ Արցախ» թերթը, Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր ոչ թե առանձին տաղավարով, այլ ՀՀ տաղավարում` փոքրիկ սեղանիկով, որտեղ ցուցադրվում էր արցախյան ավանդական չիրն ու չամիչը, «Արցախալկո»-ի խմիչքները, զբոսաշրջային գրավչությունները եւ հյուրանոցային համակարգը գովազդող բուկլետներ եւ այլն: Հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանի խոսքերով, «Արմենիա» հյուրանոցի տեղեկագրերին ու վեբ-կայքին ծանոթանալով, ցուցահանդեսի այցելուները զարմացած էին Ղարաբաղում նման մակարդակի հյուրանոցի առկայությամբ:

Ցուցահանդեսի այցելուներին հիմնականում հետաքրքրում էր  Ղարաբաղում հարմարավետ հանգստի ապահովման մակարդակը` սկսած հյուրանոցային պայմաններից մինչեւ սպասարկման որակ, ենթակառուցվածքների վիճակ եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter