HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժե նաև հայերեն սովորել

chi13Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Կարող եմ ասել, որ այսօր որևէ փաստաթուղթ, մենք, որևէ մտադրություն չկա այսօր ստորագրելու որևէ փաստաթուղթ, այդ կարգավորման, ուրեմն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»: «ՉԻ» - Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որևէ թուղթ տպագրվի, որևէ փաստաթուղթ ստորագրվի, և տեքստը կազմի Էդուարդ Նալբանդյանը: Վստահաբար իրավաբանները տարիներով գլուխ կջարդեն և այդպես էլ չեն հասկանա, թե ինչ է նշանակում, օրինակ, այն կետը, որի համաձայն «Հայաստանը և Թուրքիան», ուրեմն, կողմերը հարգում են, սակայն միմյանց նորմերը միջազգային և շրջանակներում»: Չէ, բան չունենք ասելու, պարզապես ժամանակն է, որ Էդուարդ Նալբանդյանը սովորի հայերեն խոսել: Մանավանդ` այդպիսի ավանդույթ արդեն կա: Եթե Վարդան Օսկանյանը ռուսերենի ուսուցիչ էր վարձել, ինչու Էդուարդ Նալբանդյանը չի կարող օգտվել հայոց լեզվի ուսուցչի ծառայություններից: Եվ ընդհանրապես` ինչպես կարող է հարևանների հետ երկխոսություն սկսել մեկը, ով ինքը խոսել չգիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter