HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ի ցուցակը նվազում է

aravot8Երևանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվածների թիվը երեկ ևս երկուսով նվազել է: Ցուցակից հանվել են ՀՀԿ անդամներ, ապրիլի 2-ին վիճաբանության ընթացքում զոհված ցուցակի 101-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Հակոբյանին և նրան սպանելու մեղայականով ոստիկանություն ներկայացած, ցուցակի 43-րդ հորիզոնականն զբաղեցնող, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամ «Դիլանա» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սեդրակյանի անունները: Ըստ ԿԸՀ մամուլի քարտուղարի, առաջին դեպքում հիմք է հանդիսացել ՀՀԿ-ի պաշտոնական ներկայացուցչի կողմից ԿԸՀ ներկայացված Կ. Հակոբյանի մահվան վկայականի պատճենը, իսկ երկրորդ դեպքում` ինքնաբացարկի մասին դիմումը: Ներկայումս ՀՀկ-ի ցուցակով առաջադրված է 177 քաղաքացի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվածներից ևս երկուսը: ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Ըստ ամենայնի` Ահարոնին: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հարություն Բամբուկյանն թերթի հարցին, թե պատվիրե՞լ են սոցիոլոգիական հարցում և իրենց համար պարզ է ՀՀԿ-ի և իրենց ցուցակը գլխավորողի վարկանիշը, պատասխանեց. «իհարկե»: Սակայն չբացահայտեց, թե ինչ տվյալներ է ստացել, այլ միայն ասաց, որ արդյունքները «բավական բարձր» են: Հիշեցմանը, որ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը հայտարարել էր, թե ավագանու ընտրություններում 40 տոկոսի սահմանագիծը կարող են հատել թե ՀՀԿ-ն, թե ՀԱԿ-ը` պարոն Փամբուկյանն արձագանքեց, որ իրենց հարցման արդյունքները տարբերվում են դրանցից: Թվարկեց, թե ըստ այս հարցման` ինչ խնդիրներ են կարևորում երևանցիները. «աղբահանությունը և չգիտես` ինչու աշխատատեղերի ստեղծումը, որը քաղաքապետի գործառույթների մեջ չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter