Կեցցե ոստիկանությունը
Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է մեր երկրի ղեկավարը, որպես կանոն, շնորհավորում ուժայինների տոնը, սակայն նույնը չի անում մյուս համակարգերի աշխատողների նկատմամբ: Մի երկիր, որտեղ ուսուցիչները, բժիշկները, կենսաթոշակառուները, ծերերն ու մանուկները երկրի առաջին դեմքի կողմից այնքան ուշադրության չեն արժանանում, որքան զենք կրողները, չի կարող դեմոկրատական երկիր կոչվել:
Ցավոք, մենք ապրում ենք ոստիկանական երկրում, որտեղ երկրի ղեկավարությունը ձգտում է պահպանել իր ազդեցությունն ուժային կառույցների նկատմամբ, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործի այդ կառույցներն իր իշխանությունը պահպանելու համար:
Սպասենք կրակոցներին
Ժամանակին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր զենք բաժանում. Տարբեր առիթներով նվիրում տարբեր անձանց: Հետո այդ զենքերից կրակոցներ էին հնչում, հանցագործություններ կատարվում, անգամ` մարդիկ սպանվում: Փաստորեն, «բարի» ավանդույթները շարունակվում են. Հիմա էլ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանն է սկսել զենք բաժանել: Սպասենք նոր ընծայված զենքերի կրակոցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել