
ՀԱԿ-ը օրերս միանգամից երկու դիմում-հայտարարություն թխեց: Առաջինը հասցեագրված է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Պարզվում է` «Հյուսիսային պողոտան մտահղացվել է որպես երևանցիների զբոսնելու վայր, որը մեկ տարուց ավել մարդիկ դարձրել են սիրելի զբոսավայր»: Բայց արի ու տես, որ ավազակապետական իշխանությունները «մարդկանց կոպտորեն և ապօրինաբար զրկում են ազատ տեղաշարժվելու և իրենց սիրելի զբոսավարում զբոսնելու իրավունքից»:
Բնականաբար ոչ մի խոսք այն մասին, թե ում կողմից է «մտահղացվել» Հյուսիսային պողոպան: Սրանց որ մնար` կասեին, որ գաղափարը նույն ինքը` Տեր-Պետրոսյանն է «մտահղացել». Հատուկ անցորդներին և զբոսաշրջիկներին վախեցնելու, ակտիվիստներին կարգին մարդկանց վրա քսի տալու նպատակով:
Հայտարարության հեղինակները նաև աղեկտուր լալիս են, թե` խմբակային զբոսաշրջության մասնակիցներին «խմբերով» ուժի գործադրմամբ քշում են փողոցներով, իրենց ցանկացած ուղղությամբ, բաժանում ավելի փոքր խմբերի, փորձում մտցնել շենքերի բակերը»:
Պարզվում է` Լևոն-նախագահին Լևոն-քաղաքապետ դարձնելու սևեռուն գաղափարը որոճալով` խաղաղ քաղաքացիների վրա հարձակվելը, հայհոյելը և քաշքշելը նորմալ է, իսկ ահա Հյուսիսային պողոտայում տեղակայված առևտրի օբյեկտների և գրասենյակների բնականոն աշխատանքը խաթարելը` մահացու վիրավորանք` կոլեկտիվ զբոսնելը փեշակ, ապրուստի միջոց դարձրած վարձկանների «մարդկային» արժանապատվության: Եվ ծան հարված սրանց թելերը ձգող գործատուների բիզնեսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել