HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ր. Հովհաննիսյան. «Պաշտոնի համար չէ, որ ես կամ իմ ընտանիքն այստեղ ենք»

«Ես պատրաստ եմ հետեւելու բոլոր թեկնածուների քարոզարշավին` մաղթելով թե ՀԱԿ-ի ցուցակին, Հայաստանի առաջին նախագահին, իմ լավ բարեկամ Ստեփան Դեմիրճյանին եւ մյուս մասնակիցներին, ինչպես նաեւ մրցակից բոլոր ցուցակներին բարի ընտրություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա խոստացավ, որ ուշի ուշով կհետեւ բոլորի ծրագրերին, իսկ մայիսի 31-ին իր «քաղաքացիական խղճի մտոք» կատարելու է ընտրություն: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ժառանգության` ընտրական հանձնաժողովների  տեղերը Հայ Ազգային կոնգրեսին վստահելու հարցը վարչության որոշումով պետք է լինի, իսկ վարչությունը որոշել է, որ իրենց դերակատարությունը պետք է. «Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջին ընտրությունն է, որ մենք գնահատում ենք նաեւ ժողովրդավարական ընթացակարգի, ձեւի կարեւորությունը, եւ մենք հանրային հսկողության հրամայականին մեր մասնակցությունը պիտի բերենք: Մենք եւս ընդդիմություն ենք, մենք միակ ընդդիմությունը չենք, բայց նաեւ կոչ անելով հասարակությանը զորակցել ընդդիմությանը, մենք նաեւ մայիսի 31-ին կատարելու ենք մեր քաղաքացիական պարտքը այդ հսկողությունը ապահովելու առումով»: Ըստ բանախոսի` մասնակցելով Երեւանի քաղաքապետի ընտրությանը, արտախորհրդարանական ընդդիմությունը ձեռք կբերի դե ֆակտո իրավիճակ: Նա գտնում է, որ այսօրվա իրավիճակը ծնունդն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել իշխանության ձեւավորման դե յուրե մեխանիզմի առկայություն բոլոր երեք նախագահների օրոք: Իսկ պատգամավորը դեռեւս ծրագիր չունի մասնակցելու 2013 թ. նախագահական ընտրություններին.  «Գրեթե քսան տարվա իմ Հայաստանում լինելը ցույց է տալիս, որ պաշտոնի համար չէ, որ ես կամ իմ ընտանիքը այստեղ ենք, պաշտոնը կամ աթոռը թող ուրիշին մնան, մեր երկիրը դառնա իրավական երկիր, ոչ մի բան չի բացառվում, բայց պաշտոնի ցանկություն չկա առայժմ»: Բոլոր երեք նախագահների օրոք էլ, ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինքը ու իր ընտանիքը մանր ու մեծ հարվածներ զգացել են, մասնավորապես տեղեկատվության միջոցներով նրա Հայաստանը լքելու մասին լուրեր տարածելու շնորհիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter