HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ամերիկյան պետական պահոցներում կան ցեղասպանությունը հաստատող հազարավոր փաստաթղթեր

«Մենք կորցրել ենք հայրենիք, կորցրել ենք մի ամբողջ քաղաքակրթություն, եւ թե Ամերիկայի նախագահն ի՞նչ եզրույթ կօգտագործի, իհարկե լավ կլինի, որ ինքը ցեղասպանություն, կամ հայրենազրկում եւ այդ ամբողջ կորուստը հատուցելու միտված եզրաբանություն օգտագործի: Բայց ես չեմ, որ պիտի խնդրեմ, կամ աղաչեմ, կամ սպառնամ: Ինքն ինչպես համարի ճիշտ, այսինքն նաեւ ամերիկյան պատմության ինտեգրալության պատասխանատու է, եւ ես կարծում եմ, որ ինքն այդ ուղղությամբ նույնպես պետք է մտածի»,-ի պատասխան հարցի, թե Բարաք Օբաման կարտաբերի ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը, այսպես պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կարևորեց սահմանի բացումը նաեւ ԱՄՆ-ի համար, քանի որ նժարին է Միացյալ Նահանգների պատմագրությունը և ամերիկյան պատմագրության ամբողջականությունը։ «Վերջապես այդ պետության դեսպանն էր Պոլսում, հյուպատոսներն էին Խարբերդում և այլուր, ովքեր ապացուցեցին, վկայաբերեցին և փաստարկեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Եվ այսօր ամերիկյան պետական պահոցներում կան հազարավոր փաստաթղթեր՝ հատկապես փաստաթղթային 59 խմբում, որոնք աներկբայորեն ապացուցում են թե ցեղասպանության, թե հայրենասպանության այս ահավոր ոճիրը»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter