HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում հայտնաբերվել է թմրանյութ

Ապրիլի 16-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սամվել Ա-ն հանձնարարել է նույն հիմնարկի դատապարտյալ Նորիկ Ա.-ին, ով ընդգրկված է հիմնարկի կենցաղային սպասարկման աշխատանքների խմբում, հիմնարկի անվտանգության գոտուց բնակելի գոտի տեղափոխել փաթեթավորված թմրանյութ, որը նախապես քրեակատարողական հիմնարկի հարակից բնակելի շենքերի բակից նետվել էր անվտանգության արահետ: ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատապարտյալ Նորիկ Ա.-ն ավարտելով կենցաղային սպասարկման աշխատանքները անվտանգության գոտու արահետում, փաթեթավորված թմրանյութը թաքցրել է իր մոտ և փորձել տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի: Հսկիչ կետն անցնելիս վերջինս, հիմնարկի աշխատակիցների կողմից, ենթարկվել է անձնական զննության, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է թմրանյութանման զանգված և մեկ հատ դեղահաբ` B8 գրառմամբ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ թմրանյութանման զանգվածը առանձնապես խոշոր չափերի Ափիոն տեսակի թմրանյութ է, իսկ դեղահաբն իր մեջ պարունակում է Բուպրենորֆին տեսակի թմրաակտիվ բաղադրատարր:Հետաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter