HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահները հանդիպել են

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը հանդիպում է ունեցել կարճատեւ այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի, պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Էռնեստ Սողոմոնյանի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը շոշափվել են Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հարցեր: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ  կատարվեց ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների` մի քանի օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նիստին:

Գոհունակություն հայտնելով միջոցառման արդյունքների կապակցությամբ, կողմերը հավաստեցին երկու օրենսդիր մարմինների փոխգործակցությունը քննարկումների այդ եւ այլ տարբեր ձեւաչափերով խորացնելու իրենց պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում լրացուցիչ պարզաբանումներ ներկայացվեցին համատեղ նիստում քննության առնված կրթական եւ առողջապահական  բնույթի խնդիրների  հանրային նշանակության եւ դրանց լուծման հնարավոր ուղիների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter