Գազի արտահոսքից 14-ամյա աղջիկը մահացել է
Այսօր` ժամը 01.55-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 25 շենքի թիվ 31 բնակարանում գազի արտահոսքից թունավորվել են նույն բնակարանի բնակիչներ 41-ամյա Լիլիթ Ս.-ն, 12-ամյա Լուսինե Թ.-ն եւ 14 տարեկան Լալա Թամրազյանը: Վերջինս տեղում մահացել է:
«Լիլիթ Ս.-ն եւ Լուսինե Թ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել