Քրեական գործ` «Լոտոս-ՎԻՊ» հիմնադրամի տնօրենի դեմ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լոտոս-ՎԻՊ» զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից մաքսանենգություն կատարելու եւ խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` 2006թ. հուլիսի 27-ին «Լոտոս-ՎԻՊ» զարգացման հիմնադրամի տնօրենը խաբեությամբ, մաքսային եւ այլ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, մաքսային մարմնին ներկայացրած բեռնամաքսային հայտարարագրում հումանիտար բեռ չհամարվող բեռները հայտարարագրել է որպես հումանիտար բեռներ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծելով խոշոր չափերի՝ 16 439,1 հազար դրամի ապրանք: Ապա ներմուծված ապրանքների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելով հարկային տեսչություն՝ խուսափել է պետբյուջե 9.291.8 հազար դրամի հարկ վճարելուց:
Հարուցված քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել