HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստկելենյանը՝ Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 21-24-ը Երեւանում տեղի կունենա Ճարտարապետների համահայկական համաժողով,որի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան են  ժամանել հարյուրավոր հայ ճարտարապետներ,արվեստագետներ:  Նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ  ֆրանսահայ ճանաչված քանդակագործ Թորոս Ռաստկելենյանին հյուրընկալեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ջերմորեն ողջունեց մեծանուն քանդակագործին եւ շնորհավորեց նրան`Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւին`Պատվո Լեգեոնի շքանշանի արժանանալու կապակցությամբ: Տիկին Հակոբյանը նշեց, որ լավատեղյակ է արվեստագետի անցած` բազում դժվարություններով լեցուն, բուռն ստեղծագործական ուղուն եւ այդ ընթացքում արված հայաշունչ-ոգեղեն քանդակներին, որոնցից շատերն այսօր իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ինչպես Ֆրանսիայի քաղաքներում, այնպես էլ աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարանների ցուցանմուշների շարքում: Հանդիպման ընթացքում, ֆրանսահայ քանդակագործը պատրաստակամություն հայտնեց իր աշխատանքներից մեկը`Սայաթ-Նովայի քանդակը, նվիրել քաղաքամայր Երեւանին: Անդրադառնալով ճարտարապետների համահայկական համաժողով անցկացնելու սփյուռքի նախարարության նախաձեռնությանը, Թորոս Ռաստկելենյանը միանգամայն գործնական ու հեռատես քայլ անվանեց այն, համոզմունքով, որ համաժողովը կարող է շրջադարձային լինել աշխարհասփյուռ հայ ճարտարապետական ներուժի համախմբման եւ դրա ահռելի դրական ազդեցությունը Հայրենիքի ճարտարապետական հիմնախնդիրների լուծմանը ծառայեցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter