HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Վտանգավոր է դարձել երթևեկը

20_04-soxanqԱպրիլի 18-ին, ժամը 15-ից մինեւ 20-ը փակ է եղել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի` 244-րդ կմ-ի` Մեղրի-Գորիս հատվածը (Քարահունջ գյուղից ներքեւ): Վերջին օրերի հորդառատ անձրեւների պատճառով, ակտիվացել են սողանքները, ու վերևից գահավիժելով` հողաշերտերն ու քարերը լցվելով մայրուղին փակել էին այն: Մայրուղու այս հատվածը վնասվել է սողանքների պատճառով եւ արդեն մի քանի ամիս է, ինչ դժվարանցանելի է դարձել երթեւեկության համար: Այս տարվա պետբյուջեից 250 մլն դրամ է հատկացվել Մեղրի-Երեւան մայրուղու 243 կմ-ոց այս հատվածում շրջանցիկ 1,7 կմ-ոց ճանապարհ կառուցելու համար: Հայտարարված մրցույթում հաղթել է Գորիսի Ճանշին ընկերությունը, ու արդեն այս ամսից պետք է սկսվեր նորոգման աշխատանքները: Ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Մինասյանի Հետքի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աշխատանքների նախապատրաստական փուլը մեկնարկել է: 20_04-soxanq12Արդեն այստեղ է տեղափոխվել անհրաժշետ տեխնիկան: Սակայն, նախագծային փաստաթղթերով շրջանցիկ ճանապարհը պետք է անցնի սեփականաշնորհված հողտամասերով ու այգիներով: Կառավարությունը դեռ չի լուծել սեփականատերերին տրվելիք փոխհատուցման հարցը: Թերևս հենց այս պատճառով էլ աշխատանքներն ուշանում են: Վերջին փլուզումը պատճառ դարձավ, որ երեքշաբթի` ապրիլի 21-ին տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները ժամանելու են մարզ, տեղում ճշտելու այդ հարցերը: Շինարարության ողջ ընթացքում մայրուղին կլինի երթեւեկելի, չնայած մինչեւ նորոգումը չի բացառվում, որ ստեղծվեն նման արտակարգ իրավիճակներ ու էլի մի քանի ժամով փակվի ճանապարհը: Գառնիկ Մինասյանի խոսքով, մինչ նորոգման ավարտը, ճանապարհի այս հատվածը գտնվում է Ճանշին ընկերության շուրջօրյա հսկողության ներքո: Այս պահին ճանապարհը երթեւկելի է, բայց դժվարանցանելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter