Հրազդանի կիրճում ավտոկռունկ է շրջվել
Երեկ` ժամը 12.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում («Հրազդան» մարզադաշտի մոտ) ավտոկռունկ է շրջվել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է «ԶԻԼ-ԻՎԱՆՈՎԵՑ» մակնիշի 985 ՏԼ 67 համարանիշի ավտոկռունկը: Տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել