
Նախօրեին «Հայկական ժամանակի» առաջին էջը «զարդարված» էր սարսափազդու լուսանկարներով, մորթազերծ արված կամ քերթած երկու կովի գլուխ, պոզերով հանդերձ: Եթե հավատանք նկարի տակ գրածին, ապա ապրիլի լույս 15-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում այդ գլուխները դրվել են.... թերթի խմբագրության մուտքի մոտ:
«Հայկական ժամանակը» հայտարարում է, թե չի դիմելու իրավապահ մարմիններին, որովհետև ուղղակի համոզված են. «Այս խայտառակ արարքը ԱԱԾ ձեռքի գործն է»: Սա արդեն հետաքրքիր է:
Մի թերթի համար, որ ամիսներով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պատերն էր քերում-ջնջնում արյան հետքեր ու էլի ինչ-ինչ «հանցանշաններ» որոնում, «գտնում» և այլ, ինչ-որ խիստ տարօրինակ է քերթած կովագլուխ-հանցանշանների հանդեպ դրսևորած անտարբերությունը: Սրանք, որ դեսպանատան քարի վրայի ամեն մի բծի համար փորձաքննություն էին պահանջում, ինչու՞ չեն ուզում դիմել իրավապահ մարմիններին:
Իսկ գուցե հանրային հանձնաժողո՞վ ձևավորեն.... Նախկին ՆԳ նախարարն էլ տեղով իրենց տրամադրության տակ է, Դավիթ Շահնազարյանն էլ վերադիր, չհաշված Գուրգեն Եղիազարյանին ու Ջհանգիրյանին:
Միգուցե արժե, որ իրավապահ մարմինները հետաքրքրվեն այդ «սափրագլուխ» կովերով: Գուցե պարզվի, որ դրանց «հովիվները» Տեր-Պետրոսյանի մերձակայքու՞մ են շրջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել