
«Չեմ բացառում, որ սա նաև այլ ուժերի կողմից կազմակերպվող ցուցակագրում է, ինչը, չգիտես ինչու, վերագրվում է ՀՀԿ-ին»,-անդրադառնալով «100 տոկոսանոց ցուցակներին»` հայտարարել է առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հարություն Բամբուկյանը:
ՉԻ-Փաստորեն, ինչոր այլ ուժեր, չարամտորեն մտնում են մարդկանց տներ, ցուցակագրում, հավաքում անձնագրային տվյալները և առանձնակի դաժանությամբ հորդորում անպայման քննարկել Գագիկ Բեգլարյանի օգտին, իսկ խեղճ ՀՀԿ-ն ոտուձեռ ընկած փորձում է կանխել այս արատավոր երևույթը, բայց ոչինչ չի կարողանում անել: Շատ համոզիչ է:
Մինչդեռ կարող էր, չէ՞, Գագիկ Բեգլարյանը մի 5 րոպեով մի կողմ դնել ցախավելը և հեռուստատեսությամբ մարդկանց կոչ անել նման «ցուցակագրողների» հայտնվելուն պես զանգահարել ոստիկանություն: Եթե իսկապես խոսքը «այլ ուժերի» մասին է, ինչու՞ Գագիկ Բեգլարյանը ոչինչ չի ձեռնարկում իր «բարի համբավն» արատավորելու փորձերը կանխելու համար: Բա չիմանա՞նք ովքեր են այ «այլ ուժերը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել