
ՀՌԱԿ վարչության ատենապետ Հարություն Առաքելյանը` հարցին, թե ինչպես է գնահատում 2009թ-ի փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի հրավերը Թուրքիային մասնակցելու Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը` պատասխանել է. «Դա քաղաքականապես բոբիկ մարդու հայտարարություն եմ համարում, որովհետև չի կարելի տուրք տալ ֆինանսին, անկախ այն բանից, թե ով է ֆինանս տալիս: Ես կարծում եմ, որ այստեղ ավելի լուրջ և գիտակ մարդիկ պետք է զբաղվեն:
Կարծում եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան խնդրելու է մեզանից էլեկտրաէներգիա գնելու մասին, իսկ մենք մեր «փող տպող հաստոցն» առաջարկում ենք Թուրքիային: Սա և տնտեսական, և քաղաքական տեսանկյունից տգիտություն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել