Դատական համակարգի հեղինակության եւ վստահության կորստի պատճառները
Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Հովհաննես Մանուկյանին Արման Մկրտումյանով փոխարինելով` արդարադատության համակարգ որեւէ եվրոպական չափանիշ չներդրվեց եւ չէր էլ կարող ներդրվել, որովհետեւ այս երկուսն էլ եվրոպական չափանիշներից ճանաչում եւ նախընտրում են միայն եվրոն: Այս մասին է վկայում վճռաբեկ դատարանի նախկին նախագահի ներկան եւ ներկա նախագահի անցյալը: Այդ դեպքում կարող է հարց առաջանալ. իսկ ի՞նչ է տեղի ունեցել բարեփոխումների անվան տակ:
Իրականում երկու դեպքում էլ կատարվել է աճպարարություն` երկրի նախագահներին ցույց տալու համար, որ դատական համակարգի նկատմամբ վստահության պակասն ու թերահավատությունը եվրոպական չափանիշների բացակայություն է, սակայն եվրոպական չափանիշների բացակայության պատճառով մարդկանց ապօրինի դատապարտում են` վախենալով նեղացնել դատախազությանը, անհիմն կալանքի սանկցիաներ են տալիս` վախենալով նեղացնել ոստիկանությանը, քաղաքացիական գործերով խուսափում են պետական մարմինների դեմ վճիռներ կայացնելուց` վախենալով նրանց զայրանալուց, իսկ չվախենալու դեպքում չի բացառվում դատական համակարգի ղեկավարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վտանգը, քանի որ դատական համակարգի ղեկավարը եւս վախենում է այդ մարդկանցից, որոնք լավ գիտեն իր անցյալը, իսկ ներկան էլ աչքի առաջ է: Չենք կարող չհիշել, որ մինչեւ Հ. Մանուկյանի` վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելը հենց վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանի անվան հետ են կապված եղել քաղաքացիական գործերով կատարված անարադարություններն ու ապօրինությունները, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում, իսկ եթե հիշենք այն օլիգարխներին, որոնք օգտվել եւ օգտվում են վերջինիս ծառայություններից, ապա առհասարակ անիմաստ կլինի խոսել դատական իշխանության հեղինակությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել