Ծառատունկ Թեղուտում
«Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանի տեղեկացմամբ այս պահի դրությամբ հանքավայրի շահագործման նպատակով Թեղուտում 22 հա անտառ է հատվել: Ապրիլի 18-ին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում ՀՀ և ԼՂՀ բուհերի մասնակցությամբ կազմակերպված ուսանողական շրջայցին և ծառատունկին մասնակցեցին 9 ԲՈՒՀ-երի 130 մասնակիցներ:
Ծառատունկը իրականացվում էր հանքավայրի շահագործման հետևանքով անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցման նպատակով: Թեև անձրևային և ցուրտ եղանակին, ըստ Ռուբեն Պապոյանի Թեղուտի «Տանձուտ» հանդամասում տնկվեցին 931` ընկուզենու, շագանակի և հացենու տնկիներ:
«Մինչև հիմա տնկվել է 1260 ծառ»,- հայտնեց Ռ. Պապոյանը:
«Վալլեքս» ընկերությունների կողմից անտառավերականգնման նպատակով կազմակերպվող ծառատունկերին միանշանակ չեն վերաբերվում թեղուտցիները:
«Անտառը կտրելուն անձամբ ես համաձայն չեմ: Համաձայն չեմ բոլորովին: Էս ծառը գցելուն էլ չեմ համաձայն: Դրա հմա, որ շլլու ա, մինն էլա աճիլ չտի»,- ասաց Թեղուտ գյուղի բնակիչ Սուրեն Ճիճիլյանը:
Թե ինչու չեն աճելու գցված տնկիները, նա բացատրեց. «Քանի որ անտառը պետք ա մշակվի, որ ծառը աճի, 100% էդ գցված ծառերը չեն մշակվելու: Հլե մի երկու տոկոս ապրանք բաց թողին`վսյո էլի: Ուրիշ տեղ չկա ապրանքը արածացնելու բա ինչ տեն անիլ: Գեղացիք մի կտոր պանրի համար ապրանք են պահում, ապրանքն էլ, որ բաց չթողան, կարա՞ն տանը խոտով ապրանք պահեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել