HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա.Նռանյան. «Հայաստանն ու Իրանը գործնական են նայում երկաթուղու նախագծին»

«Կարծում եմ, որ հայ-իրանական երկաթուղու բացումը կարևորվում է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Իրանի համար, և ես, իմանալով, որ եվրոպական որոշ կառույցներ գիտեն այդ մասին ու շահագրգռված են, կարծում եմ՝ շատ իրատեսական է այդ երկաթուղու կառուցումը»,- ի պատասխան Հետքի հարցի այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց Արա Նռանյանը։ Նա կարծում է, որ շատ բան կախված է նաև մեզանից, իրանական կողմն էլ է շահագրգռված, և այդ նախագիծը պետք է իրականացվի: Բանախոսը նշեց, որ իր տեղեկություններով արդեն  կան երկաթուղու կառուցման հնարավոր եղանակների համար պատրաստված նախնական տարբերակներ, որոնք մշակվել են միջազգային մասնագիտացված ընկերությունների կողմից։ Ըստ պատգամավորի` նախագահ Սերժ Սարգսյանի այցը կխթանի նախագծի իրականացմանը: «Հայաստանն ու Իրանը գործնական են նայում երկաթուղու նախագծին»,-գտնում է Ա Նռանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter