ԲՀԿ-ն գրոհում է
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հկ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է.
Թիմի խոսքի և գործի ներդաշնակության մասին
16.04.09թ. – Թիմի գործադիր մասը` Կառավարությունն իր նիստում, հավանություն է տալիս «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Թիմի Արդարադատության նախարարի ուշացրած նախաձեռնությանը, այն է`«Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ /խստանալ/ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել /խոստանալ/ ծառայություններ», հետևյալ հիմնավորումներով`
«…կուսակցությունները մինչև ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու /խստանալու/ կամ ծառայություններ մատուցելու /խոստանալու/ միջոցով շրջանցում են ընտրական օրենգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով, նման երևույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ: Նման խնդիրներին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 10.06.07թ. ՍԴՈ 703 որոշմամբ»:
16.04.09թ.-ից սկսած առ այսօր - Թիմի քաղաքական մասերից մեկը` ԲՀԿ-ն իրականացնում է ճիշտ հակառակ գործունեություն, այն է`
«Բարգավաճ Հայաստան կուսակցության» հովանու ներքո 2009թ. ապրիլի 20-ից 30-ը Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, Մալաթիայի հիվանդանոցում և Մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոնում կամակերպվում է առողջապահական ակցիա:
Ցանկացողները կարող են հերթագրվել իրենց համայնքի ԲՀԿ տարածքային խորհրդի գրասենյակներում, ուր ապրիլի 17-ին և 18-ին կայցելեն բժշկական խմբերը տեղում այցելուների հետ զրուցելու, նախնական զննելու անհրաժեշտության դեպքում ուղեգրեր տրամադրելու համար` ստացիոնար պայմաններում բուժում ստանալու նպատակով»
Հուսով ենք, որ ընթացող ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ, Թիմի ԿԸՀ-ը, 07.06.09թ. իր նիստում, հաշվի կառնի Կառավարության տեսակետը ԲՀԿ-ի «անընդունելի» սույն գործունեության մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել