HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Լսել են Ստեփանակերտի քաղաքապետի հաշվետվությունը

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր միայն մեկ հարց. նիստի մասնակիցները լսեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի 2008 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: Քաղաքապետ Վազգեն Միքայելյանի տեղեկացմամբ, համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների կատարողականը կազմել է 597,7 մլն դրամ կամ պլանավորվածի 87,7 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 32,9 տոկոսով, իսկ սեփական եկամուտները կատարվել է 78,4 տոկոսով:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքներին, Վ.Միքայելյանը հայտնել է, որ կապիտալ վերանորոգվել են թվով 5 բազմաբնակարան շենքերի տանիքներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների` հրետակոծությունից տուժած 39 բնակելի տուն, ավարտին են հասցվել մայրաքաղաքի մի քանի փողոցների բարեկարգման աշխատանքները, ինչպես նաեւ սկսվել է մի շարք փողոցների բարեկարգումը: Ազատամարտիկների փողոցի թիվ 9 շենքի թվով 8 բնակարաններ տրամադրվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ Տիգրան Մեծ փողոցի թիվ 25 շենքի թվով 21 բնակարաններ տրամադրվել է նույն փողոցի վթարային հանրակացարանային շենքի բնակիչներին:

Խոսելով քաղաքապետարանի գործունեության մասին, վարչապետ Արայիկ Հարությունյանն իր հերթին նկատել է, որ 2008-ի ցրտաշունչ ձմռան եւ մարտ ամսում ուժեղ քամու հետեւանքով առաջացած դժվարությունները կարողացել են հաղթահարել: Թվարկելով կատարված մի շարք աշխատանքներ վարչապետը շեշտել է, որ  դրանք դեռեւս բավարար չեն եւ պետք է ջանքերն ուղղել Ստեփանակերտն ավելի գեղեցիկ եւ գրավիչ դարձնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter