HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ՀՅԴ-ն կներկայացնի Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունների համեմատական վերլուծությունը

«Թուրքիայի իրավիճակն ու դերը տարածաշրջանում երբեւիցէ այսքան կարեւորված եւ միաժամանակ թույլ չի եղել»,-այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակության անդամ Արա Նռանյանը: Նա նշեց, որ Հայաստանի դերն էլ է տարածաշրջանում մեծանում, քանի որ Հայաստանը դարձել է միակ պետությունը, որ ունակ է ապահովել  տարածաշրջանի երկրների միջեւ համապատասխան հավասարակշռություն. «Պարզ է` ոչ Վրաստանը, ոչ էլ այլ երկիր չի կարող զսպել Թուրքիայի տարածման ցանկությունը, եւ Հայաստանին լուրջ դերակատարություն է վերապահված միջազգային հանրության եւ հզոր գերտերությունների կողմից, որպեսզի իրականացնի տարածաշրջանում խաղաղության ապահովության դերը»: Արա Նռանյանը գտնում է, որ Հայաստանն ունի կոնկրետ լծակներ, որոնցից չպետք է հրաժարվի. «Տնտեսական մասով ՀՅԴ-ն ավարտում է վերլուծությունը, որտեղ մանրամասն ուսումնասիրվել է Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունների համեմատական  առավելությունները, ինչպես նաեւ սահմանի բացման արդյունքում Հայաստանի վրա հնարավոր հետեւանքները: Պետք է ասել, որ  մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Կառավարության կողմից, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել իրավիճակին»: Բանախոսը օրինակ նշեց, ըստ որի, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններով ամբողջ  ապրանքատեսակի համար սահմանված է առավելագույն մաքսատուրք ներկրվող ապրանքատեսակների համար 15 տոկոսի չափով: «Այնինչ Թուրքիայի հանրապետությունը մտել է Առեւտրի համաշխարհային կազմակերպություն` ունենալով հետեւյալ պայմանները. ապրանքատեսակի միայն 50 տոկոսի մասով գոյություն ունի սահմանափակում, մյուս 50 տոկոսի մասով սահմանափակումներ գոյություն չունեն, իսկ գոյություն չունեցող սահմանափակումները նշանակում է, որ ինքը կարող է կիրառել նույնիսկ 1000 կամ 2000 տոկոս մաքսատուրք»,-ասաց Ա.Նռանյանը: Օրինակ՝ գինու վրա Թուրքիան կիրառում է 400 տոկոս մաքսատուրք, իսկ Հայաստանը նման հնարավորություն չունի, քանի որ, ըստ բանախոսի, մեր պայմանները ավելի լիբերալ են, քան Թուրքիայում: «Կան գործարարներ, որոնք շահելու են սահմանի բացումից, կլինեն գործարարներ, որոնք կորցնելու են։ Միանշանակ ասել, որ  բոլորը շահելու են, կամ բոլորը կորցնելու են, ճիշտ չէ։ Եվ մյուս կողմից էլ, եթե սահմանների բացումը վնասելու է տնտեսության այս կամ այն ճյուղին, ապա դա չի նշանակում, որ սահմանները պետք է լինեն փակ։ Նույն արտաքին առևտրային հարաբերություններում բոլորն էլ գիտեն, որ երկկողմանի հարաբերություններում գոյություն ունի առևտրային դեֆիցիտ, մի երկիրը շահում է, մյուսը կորցնում է, կամ ասենք մի ապրանքատեսակի մասով կարող է կորցնել, բայց մյուս ապրանքատեսակի արտահանման հարցով շահել»,- ասաց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter