Ցուցակագրումը շարունակվում է
Արդեն երկար ժամանակ է մամուլում անընդհատ տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ ՀՀԿ-ն «100 տոկոսանոց ցուցակներ»-ով և շատ այլ եղանակներով թաղապետարաններում, բուժհաստատություններում և դպրոցներում քաղաքացիների տվյալների ցուցակագրում է կատարում մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում կուսակցության թեկնածու, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հաղթանակն ապահովելու համար: Սակայն, պարզվում է Հանրապետական կուսակցությունն այս հարցում միայնակ չէ:
Մասնավորապես Երևանի Շենգավիթ համայնքում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի աշխատակիցները, տնից տուն անցնելով, ակտիվորեն մարդկանց տվյալների ցուցակագրում են կատարում ` խոստանալով ընտրության օրը վճարել 5000-ական դրամ իրենց թեկնածուի օգտին քվերակելու դիմաց: Կուսակցության աշխատակիցներն այցելել են նաեւ Հետքի թղթակցի բնակարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել