HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Արտաշատի եկեղեցու գանձանակները գողացողը

Օգոստոսի 7-ին` ժամը 09.30-ին, Վերին Արտաշատ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, գիշերը, գողացել են եկեղեցու գանձանակը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին` ժամը 05.00-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով Մխչյան գյուղից բերման է ենթարկվել Այնթապ գյուղի բնակիչ, նախկինում դատված 35-ամյա Ստեփան Ն.-ն: 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել  են ռետինե ձեռնոցներ:

Պարզվել է, որ Ստեփան Ն.-ն օգոստոսի 7-ին` ժամը 03.00-ի սահմաններում, Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողացել է գանձանակը, տեղափոխել նույն գյուղի զբոսայգի, բացել ու գողացել մոտ 10.000 դրամ գումար: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփան Ն.-ն ձերբակալված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter