Որտե՞ղ են գողացված նկարները
Մոտ 20 օր առաջ Ազգային պատկերասրահի ազգային մասնաճյուղից 18 նկար գողացան: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի կարծիքով` սա եղել է պատվերով գողություն: Ինչ-որ մեկը այս հեղինակների կտավներն է պատվիրել: Գողացվել են Մարտիրոսյան Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարիամ Ասլամազյանի, Հմայակ Հակոբյանի կտավները: Գողությունը դեռևս բացահայտված չէ, և քննություն իրականացնողները դեռևս փնտրում են:
Հայ նկարիչներից մեկը տարակուսանք հայտնեց` կապված գողությունը չբացահայտելու հետ: Նրա կարծիքով` այդ նկարները Հայաստանից դուրս հանել հնարավոր չէ, ներսում վաճառել` նույնպես: Ուստի դրանք կամ մի տեղ պահվում են, որպեսզի հարմար պահի իրացվեն, կամ արդեն հայտնվել են կոլեկցիոներների մոտ: Նրա կարծիքով` քննիչներն ընդամենը պետք է խուզարկության սանկցիա ստանան մի քանի հայտնի կոլեկցիոներների տների համար, և ամեն ինչ շատ արագ պարզ կդառնա:
Ի դեպ, նա նշում է, որ բնկարիչների շրջանակում փսփսում են, թե այդ նկարներից մի քանիսն արդեն հայտնվել են գեղանկարների հայտնի սիրահար, մեծ հավաքածու ունեցող Անդրանիկ Մանուկյանի պահոցներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել