HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչի՞ համար են պարգևատրվել

aravot9Երեկ` ժամը 14-ի սահմաններում, արտասահմանյան մի քանի շքեղ մեքենաներ` «Համմեր»` 007 00 07 համարանիշով, «Ֆոլքսվագեն» ջիպ` 07 UU 030, Տոյոտա «Պրադո»` 55 US 755, «Մերսեդես» ջիպ` 006 UU 55, «ԲՄՎ-X5»` 001 00 07, կարմիր լույսի տակ, ազդանշաններ տալով, իջան Մաշտոցի պողոտայով և հատելով  Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը` ուղիղ Վ. Սարոյանի արձանի մոտով շարունակեցին իերնց ճանապարհը պողոտայով դեպի Օպերա` չնայած այս ճանապարհը բաց է միայն քաղաքային տրանսպորտի համար: Օպերայի մոտակայքում մշտապես գտնվող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները որևէ ձևով չարձագանքեցին այդ խախտմանը: Վերջերս, ոստիկանության օրվա կապակցությամբ, պարգևատրվել են նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Հավանաբար, հասարակական կարգը պահպանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter