HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալին թմրանյութի փոխանցումը կանխվել է

21_04-apionԱրդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պատիժ կրող դատապարտյալ Սուրիկ Դ.-ն հանձնարարել է իր հարազատներին հանձնուք բերելիս իրեն փոխանցեն նաև թմրանյութ: Այս մասին հայտնում է Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Նրա փոխանցմամբ` երեկ դատապարտյալին հանձնուք բերող Արմենակ Դ.-ն, որը հանդիսանում է դատապարտյալի եղբայրը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հրավիրվել է անվտանգության ապահովման բաժին, որտեղ վերջինիս բերած հանձնուքները ենթարկվել են զննության: Զննության արդյունքում բերված հանձնուքում եղած կանաչ սոխի մեջ հայտնաբերվել է թվով 4 գլանաձև, գորշ գույնի թմրանյութանման զանգվածներ` փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթով: Ըստ Արմենակ Դ.-ի կողմից տրված բացատրության` ՔԿՀ-ի հարակից տարածքում իրեն է մոտեցել մի տղամարդ և տեղեկանալով, որ ինքը դատապարտյալ Սուրիկ Դ.-ի եղբայրն է, փոխանցել է տարբեր տեսակի կանաչիներ, այդ թվում և նշված կանաչ սոխը և խնդրել է այն ևս փոխանցել դատապարտյալին: Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ թվով 4 թմրանյութանման զանգվածները «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրանյութ են, որը պատրաստվել է տնայնագործական պայմաններում և որի ընդհանուր քաշը կազմում է 5,395 գրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter