HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղի քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախի քաղաքական կուսակցությունների հայտարարությունը, որն այսօր հրապարակվել է Ստեփանակերտում: Քաղաքական վերջին զարգացումները, որ դրսեւորվում են տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների ճշտման գործընթացներով, շոշափում են նաեւ հայ ժողովրդի կենսական նշանակության հարցեր, ինչը մտահոգության տեղիք է տալիս։

Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի կամ քննարկումների առարկա դարձնելու որեւէ փորձ, ուստի մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ոչ թե մոռացության կամ հաշտվողականության հորդորներ հղել հայ ժողովրդին, այլ հետամուտ լինել, որպեսզի Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի եւ մարդկության դեմ գործած ոճրի փաստը՝ նյութական եւ բարոյական փոխհատուցման հանձնառությամբ հանդերձ։ Որպես ոչ վաղ անցյալում ցեղասպանության իրական սպառնալիքը դիմագրաված եւ պարտադրված պատերազմում անկախության եւ ինքնիշխանության անկապտելի իրավունքը պաշտպանած ժողովրդի քաղաքական կամքի կրողներ, մենք դիմում ենք տարածաշրջանի երկրներին եւ միջազգային հանրությանը՝ երբեք հարցականի տակ չառնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը եւ անկախ պետության իրողությունը։

Համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ծիրում Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության եւ օրինականության մասին ժամանակակից աշխարհի չւսփորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ արդարության հաստատմանը։

«Ազատ Հայրենիք» կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե «Շարժում 88» կուսակցություն «Բարոյական վերածնունդ» կուսակցություն ԼՂՀ Կոմունիստական կուսակցություն «Արցախի Արմենական» կուսակցություն Հայտարարությունը ներկայացնելուց հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter