HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն` օդանավակայանի խանութից

Օգոստոսի 16-ին` ժամը 21.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Զվարթնոց» օդանավակայանի «Էյ ԴԻ Էֆ Շոփսի» վերահսկողության ղեկավար Զոյա Գ.-ն  հաղորդում է տվել, որ օգոստոսի 13-ին` ժամը 02.40-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, առևտրի խանութի ծխախոտի վաճառափեղկերի հետևում, ինչպես և գինիների վաճառափեղկի կողքի մասում, նոր տերմինալի շինարարության 2-րդ հարկին հարող գիպսակարտոնե պատի վրա հայտնաբերել է տարբեր չափսերի կտրվածքներ և որոշել է խանութում ապրանքների վերահաշվարկ կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ խանութից պակասում են 4 տարբեր անվանումների ընդհանուր առմամբ 551 ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ:

Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 16-ին, ժամը`  22.30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 22-ամյա Նարեկ Զ.-ն, 27-ամյա Մարգար Դ.-ն, 22-ամյա Մհեր Մ.-ն և 27-ամյա Համլետ Ս.-ն: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter