HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներդրվում է անօթեւան ընտանիքների հաշվառման նոր համակարգ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ուղեկցությամբ այցելել է Քաղաքաշինության նախարարություն եւ մասնակցել աղետի գոտու անօթեւան ընտանիքների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկին նվիրված միջոցառմանը։ «Մենք դեռեւս անցյալ տարի հայտարարել էինք, որ ձեզ հետ միասին պետք է ստեղծենք միասնական տեղեկատվական համակարգ, որի շնորհիվ կկարողանանք վերջնականապես լուծել անօթեւան ընտանիքների հաշվառման խնդիրը։ Եվ այսօր մեր հանդիպման նպատակն է տեսնել, թե համակարգն ինչպե՞ս է աշխատելու, ի՞նչ հնարավորություններ է ընձեռնում մեզ համար, այդ թվում նաեւ անօթեւան ընտանիքների համար, որպեսզի նրանք էլ կարողանան այս համակարգից օգտվել, մշտական տեղեկատվություն ունենան»,- նշել է վարչապետը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` անօթեւան ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ներդրմամբ հնարավորություն կընձեռնվի համակարգել հանրապետությունում բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերը, ապահովել դրանց արդյունավետությունը, կարիքների գնահատումն ու ծրագրերի թափանցիկությունը։ Վարչապետը կարեւորել է հնարավորին կարճ ժամկետում համակարգի տեղեկատվական շտեմարանն ամբողջացնելու եւ, քաղաքաշինության նախարարության կայքէջում համակարգի էլեկտրոնային հասցեի տեղադրման միջոցով, այն բոլոր օգտվողներին եւ առաջին հերթին` անօթեւան ընտանիքներին հասանելի ու մատչելի դարձնելու խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter