HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատարան չեմ դիմելու, քանի որ դիմացս կին է»

iravunq3«Ես իսկապես գեղանկարչության մեծ սիրահար եմ եւ ունեմ մեծ հավաքածու, սակայն բամաբասելն այն մասին, թե իմ հավաքածուում կարող են հայտնվել գողացված գեղարվեստական գրծեր, չափից դուրս անբարոյական է»,- թերթին ասել է ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը` ի պատասխան այն հարցի, թե լրատվամիջոցներից մեկը մեջբերել է անանուն նկարչի խոսքը, որը Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացված նկարների մասին նշեց, թե դրանցից մի քանիսը հայտնվել են Ա. Մանուկյանի պահոցներում: «Ոչ մի նման նկարիչ չկա: Բանն այն է, որ այդ լրատվամիջոցի ղեկավարն ինձ հետ ինչ-որ հաշիվներ ունի եւ ամեն առիթով փորձում է մի սուտ հորինել ինձ խայթելու համար,- բացատրեց Ա. Մանուկյանը: - Սակայն դատարան դիմելը կամ հերքում պահանջելը գտնում եմ իմ ոճից դուրս ավելորդություններ, քանի որ դիմացինս կին է` ինչ-որ բանից վիրավորված»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter