HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնափոխադրումների ծավալը աճել է 8,1%

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011թ. հունվար-հուլիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1717,2 հազար տոննա, ինչը 8,1% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ընկերությունը տեղեկացնում է, որ 2011թ. յոթ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,4% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը (1598,5 հազար տոննա):

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հուլիսին կազմել է 237,9 հազար տոննա, ինչը 26,5% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2011թ. յոթ ամիսների ընթացքում տեղափոխվել է 680,3 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 5,6% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011թ. հունվար-հուլիսին փոխադրվել է 799,0 հազար տոննա բեռ, ինչը 17,5% գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլլինը, ընկերությունն անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները, և հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը շարունակվում է նաև 2011-ին: Տնօրենը նշել է, որ նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության մասին, որը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:

«Եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22%, ապա այժմ այն հասել է 35%: Մենք շարունակում ենք պայքարել երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավման համար, զարգացնելով լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով մեր բիզնեսը: Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:  

Մեկնաբանություններ (1)

Հայուհի
Shat hetaqrqir e, isk bernapoxadrumneri achi het mektex achel e naev jogovurdi anvtangutyunn ayn taracqnerum, vortexov ancnum e Haravkovkasyan erkatuxin? Te mardkayin gorconn inchpes misht etin plan e mxvum? Paronayq, vor nstac eq verevnerum ev ayspisi tvyalnerov hrchvum eq, cheq mtacum arduoq ayn masin, vor mi or Dzer gnacqner@ hajtnvelu en Alaverdi qaxaqi poxocnerum? Te Duq texyak cheq ayn masin, vor arden erkatuxun anmijapes harox taracqnerum, henc gci tak xanutner en karucvum, vtangelov te ertevekutyun@, ev te Alaverdu shukayamerc taracqum gtnvox mardkanc kyanqy? Te ayn 1200 AMN $, vor @st tereri xosqeri trvel e taracqi hamar, shat qaxcr en?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter