
Երեկ թերթում տպագրվել էր, թե ինչպես էին արտասահմանյան մակնիշի 5 շքեղ ավտոմեքենաներ, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, Օպերայի մոտ իրենց ծառայությունը կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների «քթի տակով» ազդանշաններ տալով, մեծ արագությամբ սլանում անհայտ ուղղությամբ: Նշված նյութի կապակցությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Նշված մեքենաներից «Մերսեդես» ML 006 ss 55 եւ «Համմեր» 007 oo 07 համարանիշներով ավտոմեքենաները պատկանում են ՀՀԿ անդամ, Աժ պատգամավոր Նախապետ Գեւորգյանին: Մեր տեղեկություններով` խախտում կատարած հինգ մեքենաների վարորդներն էլ տուգանվել են նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, իսկ նշված երկու ավտոմեքենաները երեկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել են տուգանային հրապարակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել