Հողատարածքները` գրոշի գնով
Թերթի տեղեկություններով` Արմավիրի մարզում ուղղակի գրոշներով հողատարածքներ են ձեռք բերել բարձրաստիճան պաշտոնյաներ. Երեւանի նախկին քաղաքապետ երվանդ Զախարյանը, Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Էդվարդ Մուրադյանը:
Մինչեւ 2003 թ. այստեղ հողեր է ունեցել նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Միայն Էռնեկյանին վերավաճառած հողից տառացիորեն մի քանի օրում անհայտ անձը մեկ միլիոն դոլարից ավելի շահույթ է ունեցել: Այս գործարքների մասին ամբողջական տեղեկատվությունը գտնվում է ՀՀ Վերահսկիչ պալատում, ինչի մասին տեղյակ են նաեւ հանրապետության ղեկավարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել