HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնե՞լ են

hj16Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Ծղոտներ» ռեստորանային համալիրից բերման են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եւ Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) թիկնապահները: «Ոստիկանական համազգեստներով, սեւ մասկեքով մարդիկ էին` բոլորին օլորեցին, տարան»,- պատմեց ականատեսներից մեկը, ով համոզված է, որ տարվողների մեջ եղել են նաեւ Բուռնաշն ու Ալրաղացի Լյովիկը: Ըստ այլ` չճշտված տեղեկությունների` ոստիկանությանը նման գործողությունների առիթ է տվել այն, որ վերը նշված անձանցից մեկն իր կորտեժով կտրել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեքենայի դիմացը: Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ երեկ չհաջողվեց պարզել: Դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն երեկվա դրությամբ չի տարածվել: Զուգահեռաբար «Մեր դիրքորոշումը շատ հստակ է` Թուրքիան երբեք Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ չեն վերադարձվել Ադրբեջանի օկուպացված տարածքները, քանի որ ղարաբաղյան հարցը մեր ազգային խնդիրն է, եւ Թուրքիան երբեք չի լքի Ադրբեջանին»: Երեկ կառավարության նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միաժամանակ նա նշել է, որ մշտապես կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա ավելացրել, որ վերջիններս իրեն խոստացել են շատ մոտ ապագայում լուծում տալ ԼՂ հիմնախնդրին: «Մենք նրանց հանգիստ չենք թողնի, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները»,- ընդգծել է Էրդողանը: Վերջինս նաեւ շեշտել է, որ ԼՂ հիմնահարցի շուրջ` ՀՀ-ի եւ Ադրբեջանի, իսկ մյուս կողմից` սահմանների բացման շուրջ` ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ընթանում են զուգահեռաբար: Համանախագահները, փաստորեն, Անկարային խոստացել են շուտափույթ լուծում տալ ԼՂ հիմնախնդրին, ինչի դիմաց Թուրքիան պետք է բացի ՀՀ-ի հետ սահմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter