HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժ. Սէֆիլյան. «Մենք պետք է միշտ հիշենք, որ Թուրքիան սովորական հարևան չի, թշնամի հարևան է»

03_12-j_sefilian«Սրանք դեռևս պետք է դիտել իբրև դավաճանական ընթացք կանխարգելիչ ակցիաներ: Մենք պրոֆիլակտիկ աշխատանք ենք տանում արտգործնախարարի ու առհասարակ, այսօրվա իշխասնության հետ»,-այսպես որակեց իրենց ակցիան «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Միացում» ազգային նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր ՀՀ Կառավարությանն առընթեր Արտաքին գործերի նախարարության դիմաց հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել` ընդդեմ ազատագրված տարածքների հանձնման գործընթացին: Արտգործնախարարության դիմաց հավաքված մարդիկ հանդիպում էին պահանջում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ժիրայր Սէֆիլյանի հավաստմամբ` իրենց բազմիցս գրավոր դիմել են նախարարին` պահանջելով հանդիպում նրա հետ, սակայն մերժվել են` արտգործնախարարը չափազանց զբաղված է: «Ի սկզբանե ասել ենք, որ այնքան ժամանակ ենք ակցիաներն ու դիմումները շարունակելու, մինչև նա ընդունի մեզ: Մեր այստեղ գալու նպատակն ահազանգելն է` ի վնաս հայերի ընթացող գործընթացին: Մեզ պատասխանել են, որ արտաքին գործերի նախարարը խիստ զբաղված է, մեզ կարող են ընդունել նրա տեղակալները: Սակայն մենք հրաժարվում ենք, որովհետև խոսք ունենք հենց նախարարի հետ»,-ասաց նա: Ժ.Սէֆիլյանի խոսքով` սա ժողովրդին հուզող հարց է, և արտգործնախարարը պարզապես պարտավոր է ընդունել իրենց: Նրա բնորոշմամանբ, այսօրվա մեր իշխանությունների միակ նպատակը «գահին մեկ օր ավել մնալն է»: «Հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում Արցախի խնդրում մերոնց կողմից դրսևորած նախաձեռնությունը, ես կասեի` տրվելը, մի նպատակ է հետապնդում` քանի որ արյունով են եկել նստել, նրանք աշխարհից խնդրում են` մենք ամեն ինչ կանենք, միայն թե մի քանի օր ևս մնանք գահին»,-ասաց նա: «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի համոզմամբ էլ` այսօր հասարակության մեջ խորն անվստահություն կա իշխանության հատկապես արտաքին քաղաքականության նկատմամբ: Նրա խոսքով` իրենք այսօր հավաքվել էին, որպեսզի հերթական անգամ ասեն մեր արտգործնախարարության պաշտոնյաներին ու հատկապես` Մինսկի խմբի օտարերկրյա դիվանագետներին, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան ոչ ցանկալի և հակաազգային զարգացումներ ազատագրված տարարծքները հանձնելու հարցում: «Ամիսներ շարունակ մենք պնդում ենք, որպեսզի կայանա «Միացում» նախաձեռնության պատվիրակության ու արտգործնախարարի հանդիպումը, իսկ իրենք շարունակ մերժում են: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ մեր իշխանությունն ու արտաքին քաղաքականությունը օտարարցված են հասարակությունից: Իշխանությունները գիտակցաբար խուսափում են հասարակության հետ երկխոսությունից»,-ասաց Տ Խզմալյանը: Գրավոր դիմումներում, ըստ Տ. Խզմալյանի , հիմնականում նույն հարցերն են արծարծվում, այն է` ազգային կարևորություն ուենցող հարցը չպետք է լինի երեք-չորս չինովնիկի կամ օտարերկրյա դիվանագետների սակարկության հիմնախնդիր: «Այսօր եկել ենք ներկայանալու, ու ևս մեկ անգամ ասելու, որ ազատագրված տարածքները սակարկելու առարկա չեն, դրանք գրավյալ տարածքներ չեն: Բացի դա, մենք ևս մեկ անգամ պնդում ենք, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է»,-ասաց նա: Ժիրայր Սէֆիլյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի մասին, շեշտեց, որ դրանից Հայաստանը ոչ մի կերպ չի օգտվելու: «70 միլիոնանոց, կազմակերպված Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնելն ու դրանից շահ ակնկալելը միամտություն կլինի: Վստահ եմ, որ ճանապարհը բացվելուց ու հարաբերությունների վերականգնվելուց միայն ու միայն հակառակորդն է օգտվելու: Մենք պետք է միշտ հիշենք, որ Թուրքիան սովորական հարևան չի, թշնամի հարևան է»,-հավաստիացրեց Ժ. Սէֆիլյանը: Նատաշա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter