HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանոթացրել է տղամարդկանց հետ` 2-3 հազար դրամի դիմաց

Այսօր ժամը 01.00-ին իրավապահները Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 37 տարեկան Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա այս տարվա ընթացքում, գույքային օգուտ ստանալու նպատակով, նպաստել է 22-ամյա Քնարիկ Թ.-ի եւ 35-ամյա Լուսինե Հ.-ի կողմից Մալաթիա թաղամասում պոռնկությամբ զբաղվելուն: Արմենը վերջիններիս պարբերաբար ծանոթացրել է տղամարդկանց հետ, որոնց հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց վճարված գումարներից յուրաքանչյուր անգամ ստացել է 2000-3000 դրամ: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter