HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը.«Հարաբերությունները կարող են ուղեկցվել տեղեկատվական պայքարով»

«Սահմանի բացման դեպքում, Կարսի եւ Իգդիրի ճանապարհային հանգույցներով երթեւեկող եւ վերոնշյալ վիլայեթներում գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիները, գործարարները պետք է խիստ զգուշավորություն ցուցաբերեն ադրբեջանցիների կողմից հրահրումներից ու սադրանքներից խուսափելու համար»,-հայ-թուրքական հարաբերությունները անվտանգության տեսանկյունից ներկայացնող զեկույցում  ասում է Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարի տեղակալ, վերլուծական կենտրոնի պետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նա գտնում է, որ չնայած այսօր Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ բանակցություններում ԼՂՀ-ի հարցը չի քննարկվում, սակայն չկան երաշխիքներ, որ ապագայում Թուրքիան կհրաժարվի իր ասելիքից հանուն ադրբեջանամետ հանգուցալուծման: Սահմանի բացման տնտեսական հետեւանքները վերլուծաբանը դիտարկում է Թուրքիայի ներդրումային հնարավորությունների մասով. «Սահմանի բացումը չի ենթադրում, որ թուրք գործարարները  միանգամից կուղղվեն Հայաստան ու կկատարեն հսկայական ներդրումներ, ըստ կանխատեսումների` ապրանքաշրջանառությունը սկզբնական փուլում չի կարող գերազանցել 300 մլն դոլարը: Փակ սահմանի պարագայում ապրանքաշրջանառությունը ծայրաստիճան անհամաչափ է. 2007 թ. Հայաստանի ներմուծումը Թուրքիայից 40 անգամ գերազանցել է արտահանմանը, մինչդեռ Իրանի ներմուծումը արտահանմանը գերազանցել է մոտ 4 անգամ»: Վերլուծաբանը  գտնում է, որ տնտեսության պաշտպանության համար անհրաժեշտ են  իրավական մեխանիզմների ներդրում, որը պետք է  ընդգրկի համաձայնագրեր, որոնք կկարգավորեն առեւտուրը, տարանցիկ փոխադրումները, առեւտրային չափաբաժինները, տարբեր տեսակի տրանսպորտի գործունեությունը, թուրքական նավահանգիստների օգտագործումը: Կարեւորվեց նաեւ տեղեկատվական հոսքերի տիրապետման մեխանիզմների մշակում, քանի որ  «Հարաբերությունները կարող են ուղեկցվել  տեղեկատվական պայքարով, ապատեղեկատվության տարածման եւ նախահարձակ լինելու սցենարով»: Հարաբերությունների հաստատումը հնարավորություն կստեղծեն կառավարության համար պաշտպանել մշակութային ժառանգությունը, ուստի «հարկավոր է նախապատրաստվել, կատարել Հայաստանի կողմից վավերացման կարիք ունեցող միջազգային իրավական ակտերի հաշվառում եւ  «գույքագրում»: Միջազգային իրավական ակտերին Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ հնարավորություն կստանանք երկկողմ եւ բազմակողմ հիմքերի վրա վերահսկել պատմամշակութային ժառանգությունը եւ մասնակցել դրա վերականգնմանը»: Ըստ վերլուծաբանի` Թուրքիան Հայաստանի համար լինելու է դժվար գործընկեր, սակայն պետք է զգուշությամբ մոտենալ այնպնդումներին, թե  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանի ազգային անվտանգության շահերը կվնասվեն. «Իրական սպառնալիքները կծագեն, եթե դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով չմշակի համապատասխան գործուն ռազմավարություն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter